WSJ. Օբաման հրաժարվել է Էրդողանի հետ անձնական հանդիպումից28 մարտի 2016 - 16:30 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական հանդիպման մասին առաջարկը` վերջինիս ԱՄՆ կատարելիք այցի շրջանակում, հայտնում է Wall Street Journal-ը: Էրդողանը հուսով էր տեսնվել ԱՄՆ նախագահի հետ Մերիլենդ նահանգում մզկիթի բացման ժամանակ, որի կառուցումը ֆինանսավորել է Թուրքիան: Սակայն Օբամայի մամուլի ծառայությունում ասել են, որ երկու նախագահների անձնական հանդիպման անհրաժեշտություն չկա, գրում է հոդվածագիրը: «էրդողանի հետ չհանդիպելու որոշումը վերջինիս Վաշինգտոն կատարելիք այցի ժամանակ պետք չէ ընկալել որպես քամահրանք, քանի որ նախագահները նոյեմբերին հանդիպել եմ Թուրքիայում` G 20-ի գագաթնաժողովում և հեռախոսազրույց են ունեցել փետրվարին»,-մեջբերում է պարբերականը Սպիտակ տան հաղորդագրությունը: 2013-ին Թուրքիայի նախագահի ԱՄՆ վերջին այցի ժամանակ Օբաման անձամբ ընդունեց նրան: Էրդողանի աշխատակազմում հայտնում են, որ ԱՄՆ նախագահի հետ հանդիպումը չեղարկելու մասին տեղեկություն չունեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Այս պահի դրությամբ մենք նման տեղեկություններ չունենք: Երբ որոշակի ինչ-որ բան լինի, մենք կիրազեկենք մամուլին»,-ասել է Թուրքիայի նախագայի մամուլի ծառայության ներկայացուցիչը: Ըստ փորձագետների, սա նպաստավոր նշան չէ Թուրքիայի նախագահի համար: «Սպիտակ տունը ցանկանում է ցույց տալ, որ Էրդողանն այլևս ցանկալի հյուր չէ իրենց համար»,-ասել է Ամերիկյան առաջընթացի կենտրոնի ազգային անվտանգության և միջազգային քաղաքականության գծով փոխտնօրեն Մաքս Հոֆմանը: Նա նշել է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա ազդում են Էրդողանի բռնատիրական հակումներն ու նրա կոշտ ու անզիջում դիրքորոշումը քրդերի հարցում: Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններում լարվածություն առաջացավ ԱՄՆ կողմից սիրիացի քրդերին աջակցելու պատճառով: Վաշինգտոնում վստահ են, որ քրդերն արդյունավետ պայքարում են ԻՊ գրոհայինների դեմ: Թուրքիան իր հերթին քրդերին ահաբեկիչներ է անվանում և հրետակոծում է նրանց դիրքերը: Ընդ որում Վաշինգտոնում նշում են, որ Անկարան շարունակում է կարևոր դաշնակից լինել ՆԱՏՕ-ի գծով, սակայն հորդորում են դադարեցնել քրդական դիրքերի գնդակոծությունը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |