Վարդան Օսկանյանը քննարկել է ղարաբաղյան հարցը ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերին: Վ.Օսկանյանը գոհունակությամբ նշեց վերջին շրջանում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի` տարածաշրջանով հետաքրքրվածության աճը: Այնուհետեւ անդրադարձ եղավ մայիսին նախատեսվող խորհրդարանական ընտրություններին, ինչի կապակցությամբ ԵԱՀԿ ԽՎ նախագահը վստահություն հայտնեց, որ ընտրությունները կհամապատասխանեն ամենաբարձր չափանիշներին:



Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ գործընթացի վերաբերյալ զեկույցին: Այդ կապակցությամբ Գ. Լենմարկերը մեծապես կարեւորեց վստահության մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտությունը, ինչին կնպաստի ԵՄ հռչակած Նոր հարեւանություն քաղաքականության մեջ թե Հայաստանի եւ թե Ադրբեջանի ներգրավվումն ու համատեղ ծրագրերի իրականացնումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---