Թուրքիայում կանայք կկարողանան ծառայել բանակում29 մարտի 2016 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունն աշխատում է մի օրինագծի վրա, որի համաձայն կանայք կկարողանան ծառայել բանակում: Այդ մասին հայտնում է «Թրենդ» գործակալությունը թուրքական Yeni şafak-ի վրա հղումով: Օրինագիծը շուտով քննարկման կդրվի երկրի խորհրդարանում: Թուրքիայում, ավելի վաղ իրականացված բարեփոխումների համաձայն գործում է զինվորական ծառայությունից ազատվելու վճարովի կարգ: Զինվորական ծառայությունից ազատվելու համար քաղաքացին պետք է 18 հազար թուրքական լիրա վճարի: Թուրքիայի պաշտպանության նախարարն այդ կապակցությամբ հայտարարել էր, թե այդ վճարումները փոխանցվելու են երկրի ռազմարդյունաբերության հիմնադրամ: Ըստ օրենքի, պատերազմի ժամանակ, թուրքական բանակ կարող են զորակոչվել 16-60 տարեկան տղամարդիկ և 20-46 տարեկան կանայք, որոնք ունակ կլինեն տիրապետել զենքին: Թուրքիայի զինված ուժերը բաղկացած են թուրքական բանակից, այսինքն՝ ցամաքային զորքերից, թուրքական նավատորմից կամ ռազմածովային ուժերից և թուրքական ռազմաօդային ուժերից: Թուրքիայի ցամաքային զորքերը ՆԱՏՕ-ի բլոկում անձնակազմի թվով երկրորդն են՝ ԱՄՆ-ի ցամաքային զորքերից հետո։ Թուրքական զինված ուժերը համալրվում են զորակոչով։ Զորակոչային տարիքն է՝ 20-21 տարեկան։ Պարտադիր զինծառայության ժամկետը՝ տևողությունը, կազմում է 6 - 15 ամիս։ Զինված ուժերից զորացրվելով, քաղաքացին համարվում է զինապարտ և զինված ուժերի պահեստազորում է մնում մինչև 45 տարեկան հասակը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին նույնպես թույլ չեն տալիս մտնել գյուղ Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշից բերման ենթարկվածներին ծեծել են Նշվում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը Բագրատ Սրբազան. Հայաստանի կառավարությունն ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանները նրան թույլ չեն տալիս մտնել Կիրանց |