ԼՂՀ ՊՆ. Հակառակորդը կրակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից

ԼՂՀ ՊՆ. Հակառակորդը կրակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից

PanARMENIAN.Net - Մարտի 29-ին և լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մարտի 27-ին և 28-ին շփման գծում ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3200 կրակոց:

Մարտի 26-ին հակառակորդը TR-107 տիպի հրթիռահրետանային կայանքներից շփման գծի հարավարևելյան ուղղությամբ՝ 5 կմ խորությամբ, արձակել է 45 արկ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ կիրառել է 60 (33 արկ) և 82 (4 արկ) միլիմետրանոց ականանետեր:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդը մարտի 26-ին հաջորդող երկու օրերի ընթացքում ձեռնպահ է մնացել խոշոր տրամաչափի հրետանային միջոցների օգտագործումից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---