ԱՄՆ Հավայի նահանգը ճանաչել է ԼՂՀ անկախությունը

ԱՄՆ Հավայի նահանգը ճանաչել է ԼՂՀ անկախությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատը միաձայն բանաձև է ընդունել՝ ճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։ Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանությունը։

«Մենք նոր տեղեկություն ենք ստացել Հոնոլուլուի մեր ընկերներից, որը հաստատում է, որ մարտի 30-ին Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատը միաձայն բանաձև է ընդունել՝ ճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»,- գրված է հաղորդագրությունում, հայտնում է Tert.am-ը:

Բանաձևում համերաշխություն է հայտնվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել հանրապետությունը որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն։

Պալատը կփոխանցի փաստաթղթի վավերացված պատճենը Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի մեծամասնության առաջնորդներին։

Հավային դարձել է 7-րդ նահանգը, որը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ Ռոդ Այլենդի, Մասաչուսեթսի, Լուիզիանայի, Մեյնի, Կալիֆոռնիայի և Ջորջիայի հետ միասին:

2016-ի մարտի սկզբին ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև:

2014-ի օգոստոսին Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Սենատը ճանաչել է Արցախի անկախությունն ու ինքնորոշման իրավունքը։ 2013-ի ապրիլի 10-ին ԱՄՆ Մեն նահանգի Ներկայացուցիչների պալատն ու Սենատը համատեղ բանաձև ընդունեցին ԼՂՀ անկախության ճանաչման մասին՝ կոչ անելով ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին աջակցել, որպեսզի ԼՂՀ-ն մասնակից դառնա ռազմավարական կարևորության տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին:

2013-ի մայիսի 30-ին Լուիզիանա նահանգը բանաձև ընդունեց ի սատարումն ԼՂՀ ջանքերի՝ ապրել որպես ազատ ու անկախ պետություն: «Որոշում ենք նաև հորդորել նախագահին ու Կոնգրեսին սատարել ԼՂՀ ինքնորոշման իրավունքին ու անկախությանը»,-ասվում է բանաձևում:

2012-ի օգոստոսի 6-ին Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատը բանաձև ընդունեց, որով կոչ արեց ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին սատարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանն ու անկախությանը: 2012-ի մայիսին ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգը ևս ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---