Հայաստանն առաջարկում է ԵՄ տեղեկատվական կենտրոն ստեղծել Երեւանում

PanARMENIAN.Net - Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը կոչ է արել Եվրամիությանը էապես ավելացնել եւ վերաբաշխել Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Գործողությունների ծրագրի ֆինանսավորումը: Այդ մասին փետրվարի 5-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ-ից խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Արմեն Ռուստամյանը` նկատելով, որ այդ առաջարկը գրանցվել է հատուկ հայտարարության մեջ, որն ընդունվել է հունվարի 29-30 Բրյուսելում կայացած Հանձնաժողովի նիստի արդյունքում:



Ինչպես հաղորդում է թղթակիցը, նրա խոսքերով, ԵՄ վերաբերյալ Հայաստանի բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացման նպատակով Հանձնաժողովը նաեւ առաջարկել է ԵՄ տեղեկատվական կենտրոն ստեղծել Երեւանում: Ավելին, առաջարկվել է Եվրամիության լիարժեք ներկայացուցչություն բացել Հայաստանի մայրաքաղաքում, ինչը կբարձրացնի ԵՄ գործունեության արդյունավետությունը Հայաստանում: Հայաստանի եւ ԵՄ հասարակությունների միջեւ երկխոսության հաստատման նպատակով առաջարկվել է պարզեցնել մուտքի արտոնագրերի տրամադրման կարգը ուսանողների, գործարարների, գիտության գործիչների համար: Բացի այդ, առանձին կետով նշվել է նաեւ ազատ առեւտրի մասին պայմանագրի մշակման համար հետազոտություն անցկացնելու անհրաժեշտությունը, տվյալ դեպքում ենթադրվում է ազատ առեւտրի գոտիների ստեղծման եւ այլ հնարավորություններ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---