Ալկոհոլի արտադրությունը Հայաստանում կրճատվում է` բացառությամբ կոնյակի

Ալկոհոլի արտադրությունը Հայաստանում կրճատվում է` բացառությամբ կոնյակի

PanARMENIAN.Net - Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, 2016-ի հունվար-փետրվարին Հայաստանում նվազել է ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների գրեթե բոլոր տեսակների արտադրությունը, բացառությամբ կոնյակի, հայտնում է «Նովոստի Արմենիան»:

Ինչպես հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, ընթացիկ տարվա առաջին երկու ամսում արտադրվել է գրեթե 2 մլն լ կոնյակ` աճը կազմել է 28.8%:

Գինու արտադրությունը նվազել է 23.8%` կազմելով 678.8 հազար լ, օղունը` 23.1%, կազմելով մոտ 1,24 մլն լ: Շամպայն գինիների արտադրության ծավալը 2016-ի հունվար-փետրվարին կազմել է 25,4 հազար լ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 57,3 հազար լ դիմաց: Իսկ գարեջրի արտադրությունը նվազել է 5.2%` կազմելով մոտ 1,4 մլն լ:

Ըստ վիճակագրության, նշված ժամանակահատվածում Հայաստանում նաև զգալիորեն նվազել է ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը` 21.5%, և կազմել է մոտ 6,6 մլն լ:

Ալկոհոլային խմիչքների արտադրությունը Հայաստանում նվազել էր նաև 2015-ին` պահանջարկի նվազման պատճառով, ինչը պայմանավորված է 3.9% արտահանման անկումով: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, 2015-ին կոնյակի արտադրությունը կրճատվել է 9.4%` կազմելով 16.5 մլն լ, գինու արտադրությունը` 4-ով, կազմելով 5,9 մլն լ, իսկ օղունը` 1.6%-ով, կազմելով 9.4 մլն լ: 2015-ին շամպայն գինիների արտադրությունը կազմել է 658.1 հազար լ` 2014-ի 634.4 հազար լ դիմաց, իսկ գարեջրինը` գրեթե 20,7 մլն լ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---