Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի դեմ քրեական գործ է հարուցվել31 մարտի 2016 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի դեմ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ 221.1 հոդվածով (խուլիգանություն), «Թուրան» գործակալությանն է հայտնել գրողի որդին` Նաջաֆը: Այլիսլիին մեղադրում են սահմանապահ ծառայության աշխատակցի հանդեպ բռնություն գործադրելու մեջ: Նրա որդին, սակայն, ասել է, որ հայրը ոչ մի վիճաբանություն սահմանապահի հետ չի ունեցել, հայտնում է contact.az-ը: Ադրբեջանի ՔՕ 221.1 հոդվածը (խուլիգանություն) նախատեսում է պատիժ հանրային աշխատանքների տեսքով`160-200 ժամ, ուղղիչ աշխատանքներ` մինչև 1 տարի, կամ ազատազրկում` մինչև 1 տարի, հայտնում է Haqqin.az-ը: Մարտի 30-ին Աքրամ Այլիսլին ձերբակալվել է Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում և բերման ենթարկվել օդանավակայանի տրանսպորտի ոստիկանության վարչություն: Այլիսլին ավագ որդու` Իլյասի, ուղեկցությամբ պետք է մեկներ Վենետիկ, որտեղ մասնակցելու էր մարտի 30-ից ապրիլի 1-ը կայանալիք Incroci Di Civilta միջազգային գրական փառատոնին: Ավելի ուշ նրան ազատ էին արձակել: Աքրամ Այլիսլին մեծ աղմուկ հանած «Քարե երազներ» ռեքվիեմ-վիպակի հեղինակն է, որը պատմում է 1989 թվականին Բաքվում և Ագուլիսում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի մասին։ 2013 թվականի փետրվարի 7-ի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով Աքրամ Այլիսլին զրկվել է «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից և պետական կենսաթոշակից։ Ըստ Իլհամ Ալիևի գրողը իր «Քարե երազներ» գրքում վիրավորել է իր համաքաղաքացիներին «ադրբեջանցի գրողին ոչ պատշաճ ձևով», և «աղավաղել է ադրբեջանի պատմությանը առնչվող իրողությունները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ռուս սահմանապահները Ներքին Հանդում այլևս չեն հսկում անցուդարձը, հավաքել են մալուխները Անցակետում մի քանի ռուս զինվորականներ կան, որոնք արդեն կից դիտակետից չեն հսկում անցուդարձը ԱԳ նախարար․ Ալմաթիի հռչակագրի ամրագրումն Ադրբեջանի հետ պայմանագրում կարող է խաղաղություն հաստատել «Ես իմ գործընկերոջը ներկայացրել եմ Հարավային Կովկասում առկա վիճակը»,–ասել է նա Միրզոյանը դասալիք է անվանել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած դիվանագետներին Միրզոյանի կարծիքով՝ սա ամենամեղմ գնահատականն է, որ կարող է իրեն թույլ տալ հնչեցնել ԳԱԱ գլխավոր շենքի դռները փակ էին. Բագրատ սրբազանը միայնակ ներսում հանդիպել է փոխտնօրենին և աշխատողներին Պատմության ինստիտուտում նրան դիմավորել է տնօրեն Աշոտ Մելքոնյանը |