Վուսթերում կբացվի «Հայոց ցեղասպանության պատմագրությունը» ցուցահանդեսը 1 ապրիլի 2016 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ին բրիտանական Վուսթերի հանրային գրադարանում կբացվի «Հայոց ցեղասպանության պատմագրությունը» ցուցահանդեսը, որը կտևի մեկ ամիս: Միջոցառմանը ելույթ կունենա Վուսթերի Մեծ հայկական երգչախումբը, տեղի կունենա «Քամի» ֆիլմի տեղական պրեմիերան, որտեղ նկարահանվել են Օլիմպիա Դուկակիսն ու Շիրիլին Ղալաչյանը գլխավոր դերում, ելույթ կունենա նաև Վուսթերի քաղաքապետ Ջոզեֆ Մ. Պետտին: Կցուցադրվեն կառավարական փաստաթղթեր, պաշտոնական զեկույցներ, հաղորդագրություններ, լուսանկարներ, նամակներ, գրքեր, ամսագրեր, պարբերականներում տպագրված հոդվածներ, որոնք հրապարակվել են Հայոց ցեղասպանության տարիներին` 1915-1923 թթ.: «Քամի» ֆիլմում երկու ժամանակակից հայ կին անսպասելի բախվում է անցյալի անակնկալ փաստերի հետ, կապված Հայոց ցեղասպանության հետ: Ցուցահանդեսի շրջանակում ապրիլի 5-ին գրադարանում կցուցադրվի «100-ամյա վերապրածը» ֆիլմը, ինչպես նաև տեղի կունենա Քլարկի համալսարանի Հոլոքոսթի և ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնից Խաչիկ Մուրադյանի «Դիմադրությունը ցեղասպանությանը Առաջին աշխարհամարտի տարիներից մինչև մեր օրերը» դասախոսությունը: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |