ՀՀ պետական գանձարանում մոտ 90 կգ ոսկի կա

ՀՀ պետական գանձարանում մոտ 90 կգ ոսկի կա

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը մարտի 31-ի նիստում հաստատել է ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների 2015-ի համալրման և ծախսման վերաբերյալ հաշվետվությունը:

Հաշվետվության համաձայն, պետական գանձարանում կա մոտ 90 կգ ոսկի, որից 75.1 կիլոգրամը՝ պատրաստի իրերի տեսքով, 94 կիլոգրամ արծաթ (67 կգ-ն՝ իրերի տեսքով), 893 կարատ ադամանդ և ադամանդի հումք, 762 կարատ ալմաստ և ալմաստի հումք, 256 կարատ զմրուխտ, 3 կգ պլատին, 1.2 կգ պալադիում և այլ թանկարժեք քարեր ու մետաղներ:

Թանկարժեք մետաղների ու քարերի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1.467 մլրդ դրամ, որից ոսկու արժեքը՝ 1.142 մլրդ դրամ:

Պետական գանձարանի կողմից հաշվառվել են նաև Հայաստանի թանգարաններում առկա ազգային պահուստի հետևյալ արժեքները` ոսկի 64.4 կգ, արծաթ 1477.2 կգ, պլատին 0,5 կգ և պալադիում 0.03 գրամ, իրեր` այլ թանկարժեք մետաղների համաձուլվածքից 181.8կգ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---