Թուրք նախկին պաշտոնյայի դեմ հետաքննություն է սկսվել ՀՀ նախագահի հետ հանդիպելու համար31 մարտի 2016 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Թուրք նախկին պաշտոնյայի նկատմամբ հետաքննություն է սկսվել՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու պատճառով: Դիարբեքիր քաղաքի Սուր շրջանի նախկին ղեկավար (2004-2014թթ.) Աբդուլլահ Դեմիրբաշը մեղադրվել է «առանց կառավարությունից թույլտվություն ստանալու» ՀՀ նախագահի հետ հանդիպելու մեջ: Դեմիրբաշը 2015-ի օգոստոսի 4-ին Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանած թուրքական պատվիրակության անդամ էր: Պատվիրակությունը կազմված էր Թուրքիայի ընդդիմադիր քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺՀԿ-HDP) ու «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ-BDP) ղեկավար ներկայացուցիչներից: Հարուցված հետաքննության շրջանակում կազմված և 2016-ի հունվարի 27-ին հրապարակված տեսչական զեկույցում մասնավորապես արձանագրվել է, որ Դեմիրբաշը HDP/BDP պատվիրակության հետ Հայաստան է մեկնել և հանդիպել ՀՀ նախագահի հետ, ինչի համար որպես պատիժ 3 տարի ժամկետով պետք է կասեցնել նրա պաշտոնեական առաջխաղացումը և տուգանել, թուրքական ընդդիմադիր Cumhuriyet թերթին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Առաջարկվել է նկատողություն և տուգանք սահմանել համատեղության կարգով ուսուցչկան գործունեություն ծավալող Դեմիրբաշի նկատմամբ, քանի որ նա երկրից դուրս գալիս իր աշխատավայրը հանդիսացող դպրոցի տնօրենին չի տեղեկացրել այդ մասին: Իր պաշտպանական խոսքում Դեմիրբաշը նշել է, որ Հայաստան է մեկնել ամառային արձակուրդների ընթացքում, հետևաբար դպրոցի տնօրենին տեղեկացնելու անհրաժեշտություն իրականում չկար: Նա այս մեղադրանքը որակել է որպես «ճամփորդելու ազատության և մարդու իրավունքների» ոտնահարում: Դեմիրբաշը տեղեկացրել է, որ Սարգսյանն իրեն հրավիրել էր որպես Սուր շրջանի նախկին ղեկավարի: Նա ընդգծել է, որ ՀՀ նախագահի հետ հանդիպելը երբեք էլ Թուրքիայի օրենսդրության համաձայն հանցանք չի համարվել: Նախկին պաշտոնյան հայտնել է, որ ինքը 3 անգամ հանդիպել է նաև Հռոմի Պապի և բազմաթիվ անգամ՝ ԱՄՆ-ի կոնգրեսականների հետ, ինչպես նաև այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: Նա շեշտել, որ որևէ պաշտոնատար անձի հետ հանդիպելու վերաբերյալ ոչ մի իրավական սահմանափակում գոյություն չունի: Նրա խոսքով՝ եթե իր փաստարկներն ու ինքնապաշտպանությունն անհրաժեշտ արդյունքը չտան և Թուրքիայում իրավական մարմինները չչեղարկեն իրեն սպառնացող պատիժը, ապա նրա հաջորդ քայլը կլինի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) դիմելը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |