«Ճարտարապետական բիենալե-2016»-ը Երևանում կհամախմբի ՀՀ և սփյուռքի ճարտարապետներին

«Ճարտարապետական բիենալե-2016»-ը   Երևանում կհամախմբի ՀՀ և սփյուռքի ճարտարապետներին

PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքաշինության նախարարությունը 2016-ի հոկտեմբերի 10-ից դեկտեմբերի 25-ը Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կազմակերպում է համահայկական ճարտարապետական մրցույթ-ցուցահանդես` ‹‹Երևանյան ճարտարապետական բիենալե-2016›› խորագրով:

Բիենալեի նպատակն է` Հայաստանի և սփյուռքի հայազգի ճարտարապետների ներուժի, գիտական և ստեղծագործական մտքի համախմբումը, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառներում միջազգային գրարրծակցության խթանումը, հայ ճարտարապետական ժառանգության հանրահռչակումը, մասնագիտական ուսուցման բարելավումն ու միջազգային համագործակցության դաշտում մրցունակության բարձրացումը:

Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2016-ի սեպտեմբերի 1-ը, իսկ աշխատանքների ընդունման վերջնաժամկետը` սեպտեմբերի 20-ը:

Բիենալեին կարող են մասնակցել Հայաստանի և Սփյուռքի հայազգի ճարտարապետներ, ճարտարապետական արվեստանոցներ, հեղինակային խմբեր, ինչպես նաև` ճարտարապետական ԲՈՒՀ-երի ուսանողներ: Մասնակցության կարգին և պայմաններին կարելի է ծանոթանալ ՀՀ քաղաքաշինության նախարարության պաշտոնական կայքում կամ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---