«Արարատ» կոնյակները մրցանակներ են ստացել Սան Ֆրանցիսկոյի միջազգային մրցույթում31 մարտի 2016 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Երևանի կոնյակի գործարանի «Արարատ» կոնյակներն արժանացել են բարձր մրցանակների «Սան Ֆրանցիսկոյի միջազգային գինու և ալկոհոլային խմիչքների» մրցույթում: Սան Ֆրանցիսկոյում կայացած XVI միջազգային գինու և թունդ ալկոհոլային խմիչքների մրցույթում գործարանի ԱՐԱՐԱՏ տեսականու 10 տարվա հնացման «Ախթամար» կոնյակը արժանացել է ոսկե, իսկ «Արարատ» 5 աստղ կոնյակը արծաթե մեդալի: Ամեն տարի անցկացվող Սան Ֆրանցիսկոյի միջազգային մրցույթը հիմնադրվել է 2000-ին և դասվում է աշխարհի ամենահեղինակավոր և ազդեցիկ մրցույթների շարքին: Այս տարի մրցույթին մասնակցել են ավելի քան 1850 խմիչք ամբողջ աշխարհից: Մրցույթի մասնագիտացված հանձնաժողովը, որը կազմված էր 39 անդամից, իր աշխատանքներն իրականացրել է մարտի 17-ից 20-ը: Հատկանշական է, որ ըստ մրցույթի կազմակերպիչների, «Արարատ»-ը առաջին հայկական ապրանքանիշն է, որը ներկայացրել է Հայաստանը մրցույթի ամբողջ պատմության ընթացքում: Բազմաթիվ ոսկե մեդալների արժանացած ԱՐԱՐԱՏ տեսականու Ախթամար կոնյակը (10 տարի հնացման) արտադրվում է Երևանի կոնյակի գործարանի կողմից 1967-ից: «Ախթամար» կոնյակն արտահանվում է աշխարհի 30 երկրներ և մարմնավորում է Երևանի կոնյակի գործարանի մշակութա-հումանիտար գործունեության ուղղություններից մեկը՝ «Արարատ. Արվեստների Հավաքածու» նախագիծը: Այն սկիզբ է առել 2012-ին և յուրաքանչյուր տարի ներկայացնում է Ախթամար կոնյակի սահմանափակ խմբաքանակ յուրովի փաթեթավորմամբ արվեստի և հայկական կոնյակի իրական սիրահարների համար: Տարբեր տարիներին «Արվեստների Հավաքածու» են կազմել սահմանափակ թողարկումներ, նվիրված թատրոնին, Սերգեյ Փարաջանովին և Հայաստանի մշակութային ժառանգությանը: Նման փաթեթավորումների վրա աշխատել են այնպիսի հայտնի նկարիչներ, ինչպիսիք են Պավել Կապլևիչն ու Գարեն Բեդրոսյանը: Երևանի կոնյակի գործարանը՝ «Արարատ» կոնյակների բացառիկ արտադրողը, 1887-ին հիմնադրված հայկական կոնյակագործության ավանդույթների հետնորդն է: ԵԿԳ-ն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուներից մեկը և խաղող մթերող ամենամեծ ընկերությունը: 1999-ին Երևանի կոնյակի գործարանը անդամակցել է պրեմիալ ալկոհոլի համաշխարհային շուկայի առաջնորդ Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային խմբին, որը միավորում է այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են՝ Չիվասը (Chivas` շոտլանդական վիսկի), Աբսոլյուտը (Absolut` շվեդական օղի), Մարտելը (Martell` ֆրանսիական կոնյակ), Ջեյմսոնը (Jameson` իռլանդական վիսկի): Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա |