Թուրքիայի քրդամետ կուսակցության նախագահին կարող են զրկել պատգամավորի անձեռնմխելիությունից 1 ապրիլի 2016 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) առաջնորդ Սալահադդին Դեմիրթաշին կարող են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, հայտնում է «Թրենդ» գործակալությունը Anadolu-ի վրա հղումով: Թուրքիայի արդարադատության նախարարությունը դիմել է խորհրդարանին` Ժողովրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) առաջնորդ Սալահադդին Դեմիրթաշին և մի շարք այլ պատգամավորների պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով: Անկարայում փետրվարի 17-ի ահաբեկչությունից հետո ԺԴԿ որոշ պատգամավորներ մասնակցել են մահապարտ ահաբեկչի թաղման արարողությանը, որը ՔԱԿ անդամ էր: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը պահանջել էր խորհրդարանից զրկել անձեռնմխելիությունից ընդդիմադիր ԺԴԿ պատգամավորներին: 2015-ի դեկտեմբերին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն քննադատեց Ժողովրդների դեմոկրատական կուսակցության քաղաքականությունն ու մեղադրեց նրա անդամներին ՔԱԿ-ի հետ կապեր ունենալու մեջ: Սելահադդին Դեմիրթաշն ընդդիմադիր քաղաքական գործիչ է: 2010-2014 թթ. նա գլխավորել է Խաղաղության և ժողովրդավարության կուսակցությունը, իսկ 2014-ի հունիսի 22-ից Ժողովրդների դեմոկրատական կուսակցության համանախագահն է: Նա բազմիցս է քննադատել Թուրքիայի իշխանություններին: 2015-ի նոյեմբերին նրա դեմ մահափորձ կատարվեց` նրա մեքենան գնդակոծվեց Դիարբեքիրում, սակայն պատգամավորը չտուժեց: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ըստ ԻՔՄ հաշվարկի՝ մայիսի 9–ի հանրահավաքին մոտ 32,000 մարդ է մասնակցել Հաշվարկն արվել է աերոնկարահանման միջոցով ԵՊՀ–ում դասադուլի կոչեր են հնչում․ Արհմիությունը կոչ է արել բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ ակցիային Բագրատ սրբազանն ասել է, որ շարժվում են դեպի ԵՊՀ, և որ 18։30–ին կհանդիպեն Հանրապետության հրապարակում «Լադանիվան» Եվրատեսիլի եզրափակչում է Եզրափակչում է նաև Վրաստանը, Ադրբեջանը, որն առաջին կիսաեզրափակչին է մասնակցել, եզրափակիչ դուրս չի եկել Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ քննարկվում են՝ ձեր սիրած ու չսիրած Ըստ նրա, վարչապետի թեկնածուն կարող է լինել նաև այլ քաղաքական ուժերից |