Պեսկով. Թուրքիան ներողություն չի խնդրել Սու-24-ի կործանման համար 1 ապրիլի 2016 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Չնայած գրոհային Ալփարսլան Չելիքի ձերբակալությանը, որը ստանձնել էր ռուս օդաչուի սպանության պատասխանատվությունը, Անկարան մինչ օրս ներողություն չի խնդրել Սու-24-ի կործանման համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: 2015-ի նոյեմբերի 24-ին խոցված ռուսական ինքնաթիռի 2 օդաչուները հասցրել էին կատապուլտի միջոցով փրկվել, սակայն օդաչուներից մեկը`Օլեգ Պեշկովը ընկել էր թուրքմենների կողմից վերահսկվող տարածքում, որտեղ սպանվեց:Ավելի ուշ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ Չելիքը հայտարարել էր, թե ինքն ու իր մարտիկներն են կրակ բացել։ Մոսկվան ափսոսում է, որ այդպես էլ ներողություն չլսեց Անկարայից կործանված Սու-24-ի համար, դեռևս Թուրքիայից ներողության ակնարկ անգամ չի եղել, ասել է Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Թուրքիայի ոստիկանությունն ավելի վաղ հաստատել էր գրոհային Ալփարսլան Չելիքի ձերբակալության փաստը, որը ստանձնել էր ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության պատասխանատվությունը: «Չեմ ուզում գուշակություններ անել` սա փորձ է, թե փորձ չէ: Կարող եմ մի բան ասել` միանգամայն պարզ է, թե ռուսական կողմն ինչ էր ակնկալում Անկարայից կատարվածից հետո: Նկատի ունեմ մեր օդաչուի զոհվելու հանգամանքն ինքնաթիռի կործանումից հետո: Դեռևս դա չի արվել: Այդ ուղղությամբ նույնիսկ ոչ մի ակնարկ չի արվել»,-հայտարարել է Պեսկովը` պատասխանելով Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ում էրդողանի հայտարարությունների մասին հարցին: Ինքնաթիռի կործանման և օդաչուի մահվան մեղավորներին պատժելը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ՌԴ պայմաններից մեկն է: Չելիքի հետ ձերբակալվել է 13 մարդ: Նրանցից մեծ քանակությամբ զենք է առգրավվել: Ինքը Չելիքը, բացատրելով գերի ընկած ռուս օդաչու Оլեգ Պեշկովի սպանությունը, դեկտեմբերին հայտարարել էր, որ ոչնչացումից րոպեներ առաջ նա ռմբակոծում էր իր «թուրքմեն եղբայրներին»: Հունվարի 28-ին Չելիքը հայտնվել է Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության Ստամբուլի շրջանային ղեկավարի հուղարկավորությանը: Լրագրողներին նա ասել է, որ կվերադառնա Սիրիա՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվելու:Չելիքն ասել է, որ «ոչ մի վախ չունի» ռուսներից: 2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ էր հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |