Քաղցրաշենի գինու գործարանը մոտ 185 մլն դրամ է պարտք գյուղացիներին. Խոստացել են վճարել

Քաղցրաշենի գինու գործարանը մոտ 185 մլն դրամ է պարտք գյուղացիներին. Խոստացել են վճարել

PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ին Քաղցրաշենի գյուղապետարանի, ապա գյուղի գինու գործարանի մոտ էին հավաքվել Քաղցրաշենի և հարակից գյուղերի բնակիչները՝ պահանջելով վճարել դեռ աշնանը իրենցից մթերած խաղողի դիմաց գումարները:

Գյուղացիների խոսքով, գինու գործարանը մոտ 200 տոննա խաղող է մթերել և ընդհանուր առմամբ իրենց պարտք է մոտ 185 միլիոն դրամ։

Քաղցրաշենի գործարանըմոտ 185 մլն դրամ է պարտք գյուղացիներին խաղողի դիմաց. Խոստացել են վճարել մինչև ապրիլի 20-ը

Գյուղացիների հետ նույն օրը հանդիպել են Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, գործարանում խաղողի մթերումներ իրականացրած «Վինար» ընկերության սեփականատեր Ավետ Գալստյան և գործարանի սեփականատեր, պատգամավոր Կարո Կարապետյանը։ Գալստյանը խոստացել է ապրիլի 15-ից 20-ը ամբողջությամբ մարել գյուղացիների պարտքը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։։

Գյուղնախարար Կարապետյանը մարտի կեսին իր մոտ էր հրավիրել խաղող վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին ու հորդորել մինչև ապրիլի 1-ը ամբողջ պարտքը մարել։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---