7 փետրվարի 2007 - 16:29 AMT
Հայաստանը կարող է խոչընդոտել Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու ե/ու իրագործմանը
Կարս (Թուրքիա)-Ախալքալաք (Վրաստան)-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցման նախագիծը տնտեսապես հիմնավորված չէ եւ ուղղված է Հայաստանի շրջափակման ուժեղացմանը: Այդ մասին չորեքշաբթի լրագրողներին հայտարարել է հայկական խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը: «Դա զուտ քաղաքական նախագիծ է, որը որեւէ տնտեսական հիմնավորում չունի եւ ուղված է Հայաստանի շրջափակման ուժեղացմանը»,- ասել է Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, Թուրքիայում հուսով են, որ երկաթուղու շահագործումը կթուլացնի ճնշումը Թուրքիայի վրա հայ-թուրքական սահմանի բացման հարցում: «Սակայն դա սխալ հաշվարկ է, քանի որ միայն մենք չենք, որ գիտակցում ենք, որ դա քաղաքական նախագիծ է` հեռահաղորդակցույթան եւ տնտեսության հետ ոչ մի կապ չունեցող»,- ասել է փոխխոսնակը: Փոխխոսնակը գտնում է, որ Հայաստանը նախագծի իրականացմանը խոչընդոտելու հնարավորություն ունի: «Եթե մենք կարողանանք ճիշտ դիվանագիտական որոշում գտնել, ապա այս նախագծի իրագործումը կարող է ամենաքիչը ձգձգվել»,- ասել է փոխխոսնակը:

«Դա դժվար իրականանալի նախագիծ է: Երկաթուղու առանձին հատվածները պետք է դժվարանցանելի տեղանքներով անցնեն: Հեշտ չի լինի լուծել նաեւ ֆինանսավորման հարցը, հատկապես այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն արգելել են նախագծի ֆինանսովրման մեջ ցանկացած մասնակցություն»,- բացատրել է փոխխոսնակը: Նա հավելել է, որ Հայաստանը պետք է աշխատի, որպեսզի նման արգելքին միանա նաեւ Եվրամիությունը: «Ես կարծում եմ, որ այդ ուղղությամբ պետք է աշխատի մեր դիվանագիտական համակարգը»,- ընդգծել է Հովհաննիսյանը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: