ՀՀ նախագահն ապրիլի 2-ին Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

ՀՀ նախագահն ապրիլի 2-ին Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 2-ի երեկոյան Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Օրակարգում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողություններն են ու դրանց հետ կապված հարցեր, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալու ճանապարհին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին անմիջապես զեկուցվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում իրավիճակի լարման մասին: Այդ մասին տեղեկացրել է երկրի ղեկավարի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը: Ըստ նրա՝ մոտակա ժամերին Հանրապետության նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարելու Երևանում:

Ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:

Բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող 2 սարք (ԱԹՍ) և 3 տանկ:

Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է: Ադրբեջանական զինուժը Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք է օգտագործել:

Ընթերցեք նաև. Վարչապետ. Պետական կառույցները պատրաստ են իրավիճակի կայունացմանն ուղղված անհրաժեշտ քայլերի

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---