
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահությունը հայտարարում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ նոր ռազմական գործողությունների հրահրումը խիստ դատապարտելի է և կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ։
ԵՀՄՖն արդեն սկսել է միջազգային փորձագետների և Արցախի բարեկամ քաղաքական գործիչների հետ իրավիճակի պարզաբանման աշխատանքները, հայտնում է ֆորումի քարտուղարությունը։ ԵՀՄՖն գործակցում է նաև Վերլուծությունների և Կանխագուշակումների Համաեվրոպակամ Կենտրոնի (PANAP) նախագահության անդամների հետ` հնարավոր պատերազմի կանխման և ագրեսորի սանձազերծման ու դատապարտման գործընթացը ծավալելու միտումով։ ԵՀՄՖՆ և PANAP կենտրոնը աշխատելու են Բրյուսելի և Մոսկվայի հետ կատարվածի պարզաբանման և գնահատականը տալու միտումով։
Համաձայն ԵՀՄՖի և PANAP կենտրոնի փորձագետների կարծիքի Ադրբեջանի կողմից նման քայլը հրահրվել և սատարվել է Թուրքիայի կողմից և ունի հստակ նպատակ. անկայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում և ստեղծել Ռուսաստանի համար խնդիրներ`երկրորդ ռազմաճակատ բացելով ԵԱՏՄի սահմանի մոտ։ Սա ոչայլինչ է քան ԻՊի վրայից ուշադրությունը շեղելու և ահաբեկիչներին օգնելու մի նոր հնարք և սա պետք է հանդիսանա միջազգային հանրության համար թիրախ.պետք է անհապաղ արձագանքել ահաբեկչությունը սատարելու այս գործընթացին և կանխել համանման զարգացումները։
Ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:
Բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող 2 սարք (ԱԹՍ) և 3 տանկ: Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է: Ադրբեջանական զինուժը Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք է օգտագործել:
Կարդացեք նաև՝ Բաքուն ընդունել է ադրբեջանցի 12 զինվորի, տանկի ու ուղղաթիռի կորուստը
ՄԽ համանախագահները դատապարտում են ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում