7 փետրվարի 2007 - 19:33 AMT
Վարդան Օսկանյան. Լեռնային Ղարաբաղի հարցը սակարկության առարկա չէ
«Եթե ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի, դա էապես կհեշտացնի մեր խնդիրը գազի օգտագործման հարցում, որը հեռանկարում կանցնի Տրասնկասպյան գազամուղով, սակայն մենք երբեք չենք համաձայնվի հակամարտության կարգավորման այն մոտեցումների հետ, որոնց չէինք համաձայնվի այլ պայմաններում»,-փետրվարի 7-ին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` պատասխանելով իր հայտարարությունը մեկնաբանելու խորհրդարանականների վերաբերյալ խնդրանքին, որը վերաբերվում էր հայկական կողմի մասնակցությանը Կասպից ծովի հատակով գազամուղի շինարարության նախագծին ղարաբաղյան խնդրի չկարգավորված լինելու պարագայում, նաեւ հաշվի առնելով այն փաստը, որ Բաքվի դիրքորոշումն այս նախագծում առաջնային է: Նախարարի խոսքերով, էներգառեսուրսների դիվերսիֆիկացիան առաջնային խնդիրներից մեկն է Հայաստանի համար, որի կապակցությամբ հայկական իշխանությունները կօգտագործեն բոլոր հնարավոր ուղիներն այդ նպատակին հասնելու համար: «Այսօր Հայաստան է առաքվում ռուսական գազը, մոտ ապագայում` կառաքվի իրանական գազ, իսկ հետագա հեռանկարում նաեւ Տրանսկասպյան մայրուղիով անցնող գազը»,-նշել է նախարարը: Չհամաձայնվելով Տրանսկասպյան նախագծում Ադրբեջանի առաջատար դերի մասին կարծիքի հետ, նա ընդգծեց, որ այդ մայրուղին ենթադրում է ոչ միայն ադրբեջանական գազի տեղափոխում, այլ նաեւ Կենտրոնական Ասիայի երկրներից եւ, շնորհիվ երկկողմ եւ բազմակողմ համաձայնությունների, հայկական կողմը, հնարավոր է, որ կարողանա օգտվել այդ գազից: «Եթե այդ հարցն այսօր դրվի, մենք կարող ենք հասնել ակնկալվող արդյունքների»,-գտնում է նախարարը: Մեկնաբանելով խորհրդարանականների հարցն այն մասին, թե հնարավոր է, որ այդ հարցը քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում եւ հայկական կողմը որոշ զիջումների է գնացել, նա նկատել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը սակարկության առարկա չէ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: