8 փետրվարի 2007 - 13:55 AMT
Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 7-ին ստորագրել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին հրամանագիր, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը հավանության էր արժանացել
ՀՀ Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի 2007թ. հունվարի 26-ի նիստում: Փաստաթղթում սահմանված են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնարար արժեքները: Դրանք են` անկախությունը, պետության եւ ժողովրդի պաշտպանվածությունը, խաղաղությունը եւ միջազգային համագործակցությունը, հայապահպանությունը, բարեկեցությունը:

Ազգային անվտանգության ռազմավարության իրագործման հիմնական երաշխիքներն են` պետական կառավարման համակարգի արդյունավետությունը, իրավունքի գերակայության ապահովումը, ժողովրդավարական արժեքների արմատավորումը, դատական իշխանության անաչառությունն ու անկախությունը, զինված ուժերի մարտունակությունը, անվտանգության եւ իրավապահ մարմինների արդյունավետ գործունեությունը, արդյունավետ միջազգային ներգրավվածությունն ապահովող արտաքին քաղաքականությունը, սոցիալական արդարության ապահովումը: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարու֊թյունը են֊թա֊կա է ճշգրտումների` ըստ ներպետական եւ միջազգային իրադրության, սպառ֊նա֊լիք֊ների ու մարտահրավերների փոփոխման, ինչպես նաեւ ըստ փաստաթղթում նշված նպատակների իրականացման: