8 փետրվարի 2007 - 14:20 AMT
Ադրբեջանցի զինծառայողը չի ցանկանում հայրենիք վերադառնալ
Հայկական կողմը Միջազգային կարմիր խաչի ներկայացուցիչներին է փոխանցել ադրբեջանցի զինվոր Սամիր Մամեդովի դիմումը նրան երրորդ երկրին հանձնելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Day.az-ը հղում անելով տեղեկացված աղբյուրներին, ադրբեջանցի ռազմագերին ցանկություն է հայտնել, որ իրեն հանձնեն եվրոպական մի որեւէ երկրի կամ ԱՄՆ-ին: Նույն աղբյուրները նշել են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Սամիր Մամեդովի ծնողների միջոցով ներկայումս փորձում է ազդել նրա վրա, որպեսզի նա փոխի իր որոշումը: Ծնողների նամակը` հայրենիք վերադառնալու խնդրանքով արդեն փոխանցվել է Կարմիր Խաչի ներկայացուցիչներին: