Ռուս քաղաքագետ. Հայկական ռազմական մեքենան զգալիորեն ավելի մարտունակ է երևում 4 ապրիլի 2016 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Ռուս քաղաքագետ Արկադի Դուբնովը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում մեկնաբանել է ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցող մարտերը` հայկական ռազմական մեքենան որակելով որպես ավելի մարտունակ: Ըստ փորձագետի, Ադրբեջանն այս իրավիճակում պարտված կողմ է, «ինչը շատ լուրջ պարտություն է ժողովրդի մտածելակերպի առումով, շատ բարդ է երկար ապրել այդ պարտության պայմաններում»: «Սակայն, մյուս կողմից, դրանից շատ լավ օգտվում է Ադրբեջանի ղեկավարությունը` հայրենասիրության ալիքի վրա համախմբելով ժողովրդին նախագահի շուրջ, իսկ նրանց, ով համաձայն չէ առաջնորդի հետ, նախապես կարելի է ժողովրդի թշնամիների շարքը դասել, նույնիսկ եթե նրանք ուղղակի քաղաքական ընդդիմադիրներ են»,-ասել է Դուբնովը: Ընդ որում, քաղաքագետն այն, ինչ տեղի է ունենում չի համարում լայնածավալ պատերազմ և չի կարծում, որ հակամարտությունը կհասնի այդ փուլին: Ըստ նրա, Բաքվին լայնածավալ պատերազմ պետք չէ, չնայած ադրբեջանական բանակի վերազինման համար ծախսված միլիարդավոր դոլարներին, այդ թվում ՌԴ օգնությամբ: Պատճառն այն է, որ պատերազմի փորձը կողմերի միջև ցույց է տալիս, որ հայկական ռազմական մեքենան զգալիորեն ավելի մարտունակ է, չնայած Ադրբեջանի գերազանցությանը ռազմատեխնիկական տեսակետից, ասել է փորձագետը: «Այժմ մենք հիանալի հասկանում ենք, որ այդ գործողությունը սկսել է ադրբեջանական կողմը: Բաքվում դա չեն էլ թաքցնում»,-մասնավորապես ասել է նա: Դուբրովը համարում է, որ Ադրբեջանի ագրեսիան նպատակ ունի ստիպել Հայաստանին և նրանց, ով համարվում է նրա դաշնակիցը, գնալ խաղաղ կարգավորման այնպիսի պայմանների, որոնք շահավետ կլինեն Բաքվին: Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 6 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 20 տանկ, 5 զրահամեքենա 1 ՏՕՍ ծանր հրանետային համակարգ: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 2 ԱԹՍ: Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, մոտ 37-ը վիրավոր է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Մարտունիում դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, 3 տարեց մարդ դաժանաբար սպանվել է Թալիշ գյուղում: Եվս 6 քացաքացիական, որոնցից երկուսը երեխա էին, վիրավորվել են: Ընթերցեք նաև. ՌԴ Պետդումայի խոսնակ. Խաղաղության հաստատման ճանապարհը երկխոսությունն է Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |