Հայոց ցեղասպանության հարցը այսօր չափազանց քաղաքականացված է

PanARMENIAN.Net - «Հրանտ Դինքի մահը կորուստ դարձավ ոչ միայն հայ ժողովրդի համար, այլեւ Թուրքիայի եւ ամբողջ աշխարհի համար: Այն ազդեց նույնիսկ ամերիկացիների վրա»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA)տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: Նա հիշեցրել է, որ ԱՄՆ Կոնգրեսում այդ սպանությունը դատապարտող երկու բանաձեւ է ներկայացված. սենատոր Բայդենից եւ կոնգրեսական Քրոուլիից: «ԱՄՆ ժողովուրդը կարող էր չիմանալ Հայոց ցեղասպանության մասին, սակայն Հրանտ Դինքի սպանության մասին բոլորն իմացան: Ես շատ հուսով եմ, որ նրա մահն իզուր չէր»,- ընդգծել է AAA-ի տարածաշրջանային տնօրենը:



Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Հայոց ցեղասպանության հարցն այսօր շատ քաղաքականացված է: «Դրանից օգտվում է Թուրքիան, որպեսզի ճնշի ԱՄՆ-ին եւ հրաժարվի 106-րդ բանաձեւի ընդունումից: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի եւ ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման ժամանակ այս հարցը եւս քննարկվել է: Իրոք, այս բանաձեւի ընդունումը կարող է ազդել թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա, եւ ես չեմ կարծում, որ ԱՄՆ ներկայիս նախագահի աշխատակազմը կարող է այդպիսի քայլի դիմել: Սակայն բացառված չէ նաեւ այդ բանաձեւի ընդունումը դեմոկրատական մեծամասնության կողմից»,- ընդգծել է Վարդանյանը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---