8 փետրվարի 2007 - 16:18 AMT
Հայաստանը պետք է վերականգնի Կարս-Գյումրի ե/ու-ին
Հայաստանը չի կարող ոչինչ չանել Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցման հարցում, որովհետեւ դրա շահագործումը կբերի երկրի լիակատար շրջափակմանը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: Նրա խոսքերով, Հայաստանը պետք է ջանքեր ներդնի Կարս-Գյումրի երկաթուղու վերականգնման եւ վերակառուցման համար: «Դա կլինի եւ էժան եւ արագ, իսկ մեր պետության համար նաեւ շահավետ: Հասկանալի բան է, որ տվյալ աշխատանքը դժվար է, սակայն այն պետք է իրականացնել»,- ընդգծել է Վարդանյանը: