11 նոյեմբերի 2002 - 23:13 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՎԱՐՏՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻՆ
Լեռնային Ղարաբաղի համար ռազմավարական նշանակություն ունեցող «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությունը կավարտվի մինչեւ 2005 թվականը: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղում «Հայաստան» Համահայկական հիմնադրամի ներկայացուցիչ Բորիս Ալավերդյանը: Մայրուղու ընդհանուր երկարությունը կազմում է 169 կմ, որի արժեքը կկազմի 25 միլիոն դոլար: Երեկ շահագործման է հանձնվել Ասկերանի շրջանի տարածքով անցնող մայրուղու հերթական 10-կիլոմետրանոց հատվածը: Նշենք, որ մայրուղու շինարարությունը իրականացվում է «Հայաստան» Համահայկական հիմնադրամի միջոցներով: