Պանաման հետաքննություն է սկսում Ալիևի անվան հետ կապված օֆշորային հրապարակումների վերաբերյալ

Պանաման հետաքննություն է սկսում Ալիևի անվան հետ կապված օֆշորային հրապարակումների վերաբերյալ

PanARMENIAN.Net - Պանամայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ հետաքննություն է սկսում, այսպես կոչված, «պանամական թղթերի» հրապարակման կապակցությամբ: Գերմանական Suddeutsche Zeitung թերթը հրապարակել է պանամական Mossack Fonseca իրավաբանական ընկերության փաստաթղթերը, որոնք, ըստ թերթի, վկայում են մի շարք համաշխարհային առաջնորդների և նրանց մտերիմների՝ օֆշորային սխեմաների հետ կապի մասին։ Դեռևս «պանամական թղթերի» հավաստիությունը պաշտոնապես չի հաստատվել, իսկ հենց ընկերությունը հրաժարվում է դա անել և լրագրողների գործողությունները հանցագործություն է անվանել։ Ընկերության հիմնադիրներից մեկը` Ռամոն Ֆոնսեկան, հայտարարել է, որ որոշ փաստաթղթեր իսկապես գողացվել են Mossack Fonseca-ից, սակայն չի նշել` հատկապես որոնք, հայտնում է Tert.am-ը ՌԻԱ Նովոստիի վրա հղումով:

Հայտնի է, որ օֆշորային սկանդալի առնչությամբ շոշափվում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունը:

Լրագրողները պարզել են, որ Ալիևը գրանցված է օֆշորներում` ոսկու հանքավայրերում ու լոնդոնյան անշարժ գույքում իր ունեցած մասնաբաժինները քողարկելու համար։

«Հրապարակումներում նկարագրված ազգային և միջազգային մամուլի փաստերը, որոնք նշված են «պանամական թղթերում», կդառնան քրեական հետաքննության օբյեկտ` պատժելի գործողությունների առկայությունը հաստատելու, բոլոր հանգամանքները և հեղինակներին կամ համախոհներին բացահայտելու նպատակով, միևնույն ժամանակ, պարզելու տնտեսական վնասի չափը, որը հասցվել է այդ հանցագործությամբ»,- ասվում է դատախազության հայտարարությունում։

Ըստ հաղորդագրության՝ այս կերպ կուժեղացվի պայքարը կապիտալների լվացման և միջազգային մակարդակով նրանց ազդեցության դեմ։ Պանամական գերատեսչությունը հայտնել է նաև, որ պատրաստ է միջազգային համագործակցությանը, որը կօգնի ստանալ անհրաժեշտ տեղեկություն հետաքննության նպատակներին հասնելու համար:

Ավելի վաղ Mossack Fonseca իրավաբանական ընկերության հիմնադիրներից մեկը հայտնել է ընկերության նյութերի «անօրինական հրապարակման մասին»: Արդյունքում ԶԼՄ-ներին հայտնի է դարձել մի շարք համաշխարհային առաջնորդների և նրանց մտերիմների` գումարների լվացման և հարկերից խուսափելու սխեմաների մասին: Մասնավորապես՝ Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի` ICIJ-ի (International Consortium of Investigative Journalists) լրագրողների մոտ են հայտնվել օֆշորների վերաբերյալ մի շարք գաղտնի փաստաթղթեր, որոնցում շոշափվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա բարեկամների անունները։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---