ԼՂՀ վարչապետի խոսնակ. Ադրբեջանցիների դիակների հանձնման հարցով կապի մեջ ենք Կարմիր Խաչի հետ

ԼՂՀ վարչապետի խոսնակ. Ադրբեջանցիների դիակների հանձնման հարցով կապի մեջ ենք Կարմիր Խաչի հետ

PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է մարդկային ուժի մեծաքանակ կորուստ, միայն ապրիլի 4-ի ժամը 11:00-ի տվյալներով՝ ավելի քան 300 հոգի, ինչի մասին հաղորդել է ԼՂՀ ՊՆ-ն: Հակառակորդը մեծ քանակով դիակներ է թողել առաջնագծում, այդ թվում՝ ՊԲ ուժերի վերահսկողության գոտիներում, հայտնում է «Հետքը»:

ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանն, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Արցախի կառավարությունը դիակների հանձնման շուրջ բանակցում է Կարմիր խաչի հետ, ասել է հետևյալը. «Կարմիր խաչի հետ կապ պահպանվում է տարբեր հարցերի շուրջ, այդ թվում՝ տարհանված կամ սպառնալիքի տակ գտնվող մեր քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Պարբերաբար տեղեկատվություն է փոխանակվում Կարմիր խաչի և Արցախի Հանրապետության պետական մարմինների միջև: Իսկ դիակների հարցով համապատասխան տարբեր պետական մարմինները կոնտակտի մեջ են Կարմիր խաչի հետ»:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 7 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 29 տանկ, 5 զրահամեքենա, ՏՕՍ 1 ծանր հրանետային համակարգ: Ադրբեջանն ընդունել է 16 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 20 զոհ, 72 վիրավոր, 26 անհետ կորած: Սպանվել է 4 խաղաղ բնակիչ:

Ընթերցեք նաև.ԼՂՀ ՊԲ. Ժամը 12:00-ից կրակը երկկողմանի դադարեցվել է

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---