ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ապրիլի 9-ին կայցելեն ՀՀ

ԵԱՀԿ  ՄԽ համանախագահներն  ապրիլի 9-ին կայցելեն ՀՀ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ապրիլի 9-ին կժամանեն Երևան: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում:

Համանախագահներին ընդունելու են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Իսկ Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը հայտնել լրագրողներին, որ համանապագահները կայցելեն նաև Բաքու և Լեռնային Ղարաբաղ, գրում է Tert.am-ը։

Ապրիլի 5-ին ժամը 12:00-ից երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու, քանի որ այս պահին բանակցային գործընթացներ են ընթանում: ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը հաստատել է կրակի դադարեցման երկկողմանի համաձայնության լուրը: Նա նշեց, որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր՝ ժամը 12:00-ից, քանի որ բանակցային գործընթաց է տեղի ունենում:

Ապրիլի 5-ին Վիեննայում հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---