Բորդյուժա. Բաքուն նախ պիտի հասկանա, որ սրացումը կարող է մեծ հակամարտության բերել

Բորդյուժա. Բաքուն նախ պիտի հասկանա, որ սրացումը կարող է մեծ հակամարտության բերել

PanARMENIAN.Net - Իրավիճակի սրացումը Լեռնային Ղարաբաղում կարող է մեծ հակամարտության հանգեցնել Կովկասում, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Դա հղի է շատ մեծ հակամարտությամբ Կովկասում, ուստի առաջնորդները` առաջին հերթին Ադրբեջանի, պետք է դա հասկանան»,-ասել է Բորդյուժան Sputnik-Սերբիային տված հարցազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նրա, ՀԱՊԿ-ն իր քաղաքական ներուժով մասնակցում է Ղարաբաղում ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերին:

«Այսօր մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հակամարտությունը չծավալվի, դադարեցվի, որպեսզի կասեցվեն մարտական գործողությունները, գնդակոծությունները»,-ասել է Բորդյուժան:

Ապրիլի 5-ին ժամը 12:00-ից երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու մասին, քանի որ բանակցային գործընթացներ են ընթանում:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 7 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 29 տանկ, 5 զրահամեքենա, ՏՕՍ 1 ծանր հրանետային համակարգ: Ադրբեջանն ընդունել է 16 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 20 զոհ, 72 վիրավոր, 26 անհետ կորած: Սպանվել է 4 խաղաղ բնակիչ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---