Դավիթ Բաբայան. Ի վիճակի ենք Ադրբեջանի հետ հարցը լուծել միայնակ` ինչպես 1991-1994թթ. 5 ապրիլի 2016 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի իշխանությունները սեփական քաղաքականության շնորհիվ իրենց գցել են փակուղու մեջ: Այդ մասին այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, հայտնում է Panorama.am-ը: «Նրանց ռազմական օպերացիան ձախողվել է, այսինքն՝ այն 200-300 մետր առաջ գնալը սարսափելի կորուստներով որևէ հարց չի լուծում: Մյուս կողմից եթե նրանք հիմա դադարեցնեն գործողությունները, կնշանակի, որ բարոյական, քաղաքական առումով մեծ սխալ են գործել ու ստիպված են դրա համար պատասխան տալ», -հայտարարել է Բաբայանը: Նրա խոսքով, ակնհայտ է, որ Ադրբեջանը նման հարձակում սկսելու որոշումը միայնակ չի կայացրել՝ հատկապես նկատի ունենալով այն, որ վերջին տարիներին Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները բարձր մակարդակ են ստացել: «Թուրքիան միակ երկիրն է աշխարհում, որը առանց թաքցնելու պաշտպանում է Ադրբեջանին՝ տարեր հարցերով», -հավելել է Բաբայանը: Նրա կարծիքով, Ռուսաստանը շահագրգիռ չի կարող լինել, որ այս տարածաշրջանում ռազմական գործողությունները վերսկսվեն, քանի որ դրանց վերսկսվելու դեպքում այդ երկիրը «կամա, թե ակամա կհայտնվի պատերազմական գործողությունների մեջ»: Անդրադառնալով այն հարցին թե կդիմե՞ն Ռուսաստանի օգնությանը ռազմական գործողությունների ակտիվացման պարագայում` Բաբայանը պատասխանել է. «Մեր հույսը մենք ենք: Կարծում եմ, մենք ի վիճակի ենք Ադրբեջանի հետ հարցը լուծել միայնակ, ինչպես արեցինք 1991-1994 թթ »: Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 7 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 29 տանկ, 5 զրահամեքենա, ՏՕՍ 1 ծանր հրանետային համակարգ: Ադրբեջանն ընդունել է 16 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 20 զոհ, 72 վիրավոր, 26 անհետ կորած: Սպանվել է 4 խաղաղ բնակիչ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |