Ա. Կիրակոսյանը չի կարծում, որ Հայաստանը կարող է հայտջնվել լիակատար տրանսպորտային մեկուսացման մեջ 9 փետրվարի 2007 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու կառուցման մասին համաձայնագրի ստորագրումը շատ կարեւոր խնդիր է հանդիսանում է հայկական դիվանագիտության համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը: «Թուրքիայում այդ նախագիծն անվանում են «Անկարա-Բաքու մայրուղի», եւ փաստորեն դա հանդիսանում է Հայաստանի մեկուսացմանն ուղված Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքականության շարունակությունը: Այս նախագծին հակազդելու նպատակով Հայաստանը պետք է մեծացնի իր աշխատանքը միջազգային կազմակերպություններում` ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ այլ շահագրգռված մարմինների կողմից այս նախագծի ֆինանասավորումն արգելելու հարցում»,- նշել է նա: ՀՀ ԱԳ փոխնախարարը նաեւ գտնում է, որ այս նասխագիծն առաջին հերթին քաղաքական է եւ միայն հետո` տնտեսական: «Հասկանալի է, որ այն շահավետ է Թուրքիային, Վրաստանին եւ Ադրբեջանին տնտեսական տեսանկյունից: Սակայն ես չեմ կարծում, որ Հայաստանը կարող է լիակատար տրանսպորտային մեկուսացման մեջ հայտնվել: Մենք երկաթուղային հաղորդակցություն ունենք Վրաստանի եւ Իրանի հետ, որոնց միջոցով մենք ելք ունենք համաշխարհային շուկաներ»,- ասել է Կիրակոսյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |