ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են Ալիևին 6 ապրիլի 2016 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովն (ՌԴ) ու Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Կողմերը քննարկել են վերջին օրերին ստեղծված ճգնաժամային վիճակը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հայտնում է ՌԻԱ Նովոստին Ալիևի մամուլի ծառայության վրա հղումով: Համանախագահները շեշտել են ղարաբաղյան հակամարտության շուտափույթ հանգուցալուծման անհրաժեշտությունը: Համանախագահները ողջունել են կրակը դադարեցնելու մասին ձեռք բերված պայմանավորվածությունը, շեշտել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները պետք է ավելի ինտենսիվ բնույթ կրեն և որքան հնարավոր է արագ պետք է գտնել հիմնախնդրի լուծումը: Այնուհետև համանախագահները կայցելեն Ստեփանակերտ և Երևան, որտեղ ևս նախատեսված են խորհրդակցություններ: Ապրիլի 2-5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ծավալված մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 29 զոհ, 101 վիրավոր, ևս 28-ն անհետ կորած է: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, կրակը դադարեցվել է: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |