Յուրի Մերզլյակովը համաձայն չէ, որ Ղարաբաղի հարցով հիմնական տարրերը համաձայնեցված են

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը համաձայն չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի իր ամերիկացի գործընկեր Մեթյու Բրայզայի կարծիքի հետ, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հիմնական տարրերը համաձայնեցված են եւ մնացել են միայն տեխնիկական տարրերը: «Ես չէի, ասի, որ դրանք տեխնիկական են»,- ասել է Յ. Մերզլյակովը: Նրա խոսքերով, ավելի ճիշտ է հանդիսանում Արդբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի նախկին մեկնաբանությունը այն մասին, որ 1-2 էական հարց է մնացել, որոնք պետք է վերջնականապես համաձայնեցվեն:



Ռուս համանախագահը հայտնել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ցանկության մասին` Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպումը մարտի սկզբում կազմակերպել: «Մենք աշխատում ենք այդ ուղությամբ: Սակայն վերջնական պայմանավորվածություն դեռ չկա: Մենք ցանկանում ենք, որ դա տեղի ունենա մարտի սկզբից ոչ ուշ»,- ասել է Յ. Մերզլյակովը: Միեւնույն ժամանակ, նա քիչ հավանական է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահների խորհրդատվությունները հաջորդ շաբաթվա ընթացքում Փարիզում: Խոսելով այն մասին, որ ամերիկացի համանախագահը, որ հանդիսանում է նաեւ ԱՄՆ Պետդեպարտամենտի աշխատակից, որ զբաղվում է Կասպից ծովի նավթագազայաին խնդիներով, մասնակցելու է փարիզյան էներգետիկ կոնֆերանսին, Յ. Մերզլյակովը չի բացառել Մեթյու Բրայզայի հանդիպման հնարավորությունը ֆրանսիացի գործընկեր Բերնար Ֆասիեի հետ, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---