Աբրահամյանը խնդրել է Մեդվեդևին արագացնել զենքի մատակարարման պայմանագրի կնքումը

Աբրահամյանը խնդրել է Մեդվեդևին արագացնել զենքի մատակարարման պայմանագրի կնքումը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրել է ՌԴ գործընկեր Դմիտրի Մեդվեդևին հրահանգել «Ռոսօբորոնէքսպորտին» արագացնել Հայաստանին զենքի մատակարարման պայմանագրի կնքման գործընթացը

Այդ մասին է հայտնում ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Աբրահամյանը նշել է, որ խնդրանքը պայմանավորված է նրանով, որ գործընթացը որոշ չափով դանդաղել է:

Փետրվարի 18-ին ռուսական կողմը հրապարակել է ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքած համաձայնագիրը՝ $ 200 մլն վարկի տրամադրման մասին: Ըստ համաձայնագրի հավելվածի, Հայաստանը կգնի «Սմերչ» համազարկային ռեակտիվ կրակի համակարգեր, «ՏՕՍ 1-Ա» ծանր հրանետային համակարգեր, «Իգլա-Ս» դյուրակիր հակաօդային պաշտպանության համակարգեր, «Կոնկուրս»-մ հակատանկային հրթիռային համակարգի 9Մ113Մ հրթիռներ, ՌՊԳ-26 նռնականետեր, Դրագունովի դիպուկահար հրացաններ, «Տիգր» զրահամեքենաներ, «Ավտոբազա-Մ» ռադիոտեխնիկական հետախուզության համակարգեր, ինժեներային ու կապի սարքավորումներ:

Կարդացեք նաև. Ինչպիսի բնութագրեր ունի հայկական զինուժի համար ՌԴ-ից գնվելիք ռազմական տեխնիկան

Իրավիճակն Արցախում՝ ինտերակտիվ քարտեզով

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---