11  07.04.16 - Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի ասուլիսը

ԼՂՀ նախագահ. Արցախը պետք է ներգրավվի բանակցային գործընթացում, ԵԱՀԿ ՄԽ-ին պահանջներ կներկայացնենք

ԼՂՀ նախագահ. Արցախը պետք է ներգրավվի բանակցային գործընթացում, ԵԱՀԿ ՄԽ-ին պահանջներ կներկայացնենք

PanARMENIAN.Net - ԼՂ հակամարտության հարցում միջազգային հանրությունը պետք է վերանայի իր դիրքորուշումը և ստեղծի բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափ: Այս մասին ապրիլի 7-ին լրագրողներին հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

«Ես հնարավորություն եմ ունեցել գնահատականներ տալ միջնորդական առաքելություն իրականացնող կազմակերությանը՝ ԵԱՀԿ ՄԽ-ին, և ես ոչ միայն գնահատականներ եմ տվել, այլ շնորհակալություն հայտնել միջազգային հանրությանը՝ գործադրվող ջանքերի համար, քանի որ մենք գտնում ենք, թե հարաբերական խաղաղությունը մինչև ապրիլի 2-ը ահահովվում էր նաև ՄԽ-ի կողմից:

Զուգահեռ դրան, ես ներկայացնում էի մեր դժգոհությունները, որոնք հիմնականում վերաբերում են հետևյալին. ԼՂ հարցով հանդիպումների ժամանակ բանակցությունների խանգարված ձևաչափի պայմաններում անհնարին է հասնել վերջնական լուծմանը», - ասել է նախագահը:

Նա շեշտել է, որ այսօր էլ մնում են այն տեսակետին, որ ցանկացած առաջարկություն, նախաձեռնություն չի կարող լիարժեքորեն և վերջնականապես կյանքի կոչվել, մինչև որ չքննարկվի ու չիկարականացվի ԼՂՀ պաշտոնական մասնակցությամբ:

«1994-ին Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշման համաձայն՝ Արցախի Հանրապետությունը հանդիսանում է այս հակամարտության կողմը և որոշումը իրավական առումով ուժը չի կորցրել: Հետևաբար անհրաժեշտ է վերջնականապես վերանայել այդ պահանջը, քանի որ այն ունի ակնհայտ արտահայտություն, և, կարծում եմ, վերջին իրադարձությունները հիմք կհանդիսանան միջազգային հանրության համար՝ վերանայելու իրենց դիրքորուշումը և վերադառնալու բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափին», - նկատել է նախագահը:

Սահակյանը նաև նշել է, ՄԽ-ն ակտիվ միջոցառումներ է իրականացնում՝ կապված վերջին իրավիճակի հետ, որոնց արդյունքում կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Դրանց վերաբերյալ հայկական կողմը մի շարք տեսակետներ ունի և ինչու ոչ՝ նաև պահանջներ, որոնք կներկայացվեն Մինսկի Խմբին:

«Հաշվի առնելով, որ նրանք արդեն եղել են Բաքվում ու հանդիպել այդ երկրի ղեկավարության հետ, մեզ, իհարկե, հետաքրքրում է, թե ինչ հարցեր են քննարկվել ու ինչ տպավորություններով են նրանք վերադարձել Ադրբեջանից», - հավելել է նախագահը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովի և Ջավադ Զարիֆի հետ բանակցությունների ավարտին հայտնել է, որ Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությունները գործնականում պատրաստ են:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 33 զոհ, 121-ը վիրավորվել է, 25-ն անհետ կորած են: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---