ՎՏԲ և ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկերը զրոյացնում են զոհված զինծառայողների վարկային պարտավորությունները

ՎՏԲ և ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկերը զրոյացնում են զոհված զինծառայողների վարկային պարտավորությունները

PanARMENIAN.Net - «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն, արտահայտելով իր խորին ցավակցությունը զոհվածների ընտանիքներին և համարելով իր պարտքը աջակցել նրանց, որոշում է ընդունել` չեղյալ հայտարարել ճակատամարտում զոհված և անհետ կորածների վարկային պայմանագրերով նախատեսված պարտավորությունները:

«Մենք սգում ենք զոհվածների ընտանիքների հետ միասին և անում ենք ամեն ինչ որպիսի մեղմացնենք նրանց ֆինանսական բեռը»,-ասվում է բանկի հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկը» չէր նախատեսում հրապարակել տվյալ որոշումը, քանի որ թեման շատ ցավոտ է, քանի որ դա ամենաքիչն է, որ բանկը կարող է անել Հայրենիքի պաշտպանների համար, սակայն հաշվի առնելով ԶԼՄ-ների հետաքրքրությունն ու բազմաթիվ հարցումները, հրապարակում է պաշտոնական հաղորդագրություն:

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը ևս ամբողջությամբ զիջում է զոհված հերոսների և նրանց ընտանիքների վարկային պարտավորությունները

Ընթերցեք նաև. Հայբիզնեսբանկը զրոյացնում է զոհված զինծառայողների և նրանց ընտանիքների վարկային պարտավորությունները

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---