10 փետրվարի 2007 - 14:53 AMT
Թուրքիայի Գլխավոր շտաբի ղեկավարը փորձում է խանգարել ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունմանը
Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ Յաշար Բույուկանիտը մեկնում է ԱՄՆ, որտեղ կհանդիպի ԱՄՆ շտաբերի ղեկավարների միացյալ հրամանատարության պետ, գեներալ Պիտեր Փեյսի հետ: Փոխնախագահ Դիկ Չեյնիի եւ ԱՄՆ զինվորական ղեկավարության հետ հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ ռազմավարական հարաբերություներին, Իրաքին, Քրդական աշխատանքային կուսակցության դեմ պայքարին վերաբերող հարցեր, իրավիճակը Մերձավոր Արեւելքում: Թուրքիայի Գլխավոր շտաբի պետը մտադիր է նաեւ անդրադառնալ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի քննարկմանը, հաղորդում է Cihan News Agency-ն: