Ինչպես հայ զինվորները ոչնչացրին հակառակորդի ուղղաթիռը. Պատմություն առաջնագծից (վիդեո)

Ինչպես հայ զինվորները ոչնչացրին հակառակորդի  ուղղաթիռը. Պատմություն առաջնագծից

PanARMENIAN.Net - «Բարս Մեդիա» կինոստուդիան տեսանյութ է պատրաստել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավ-արևելյան ուղղությունից: Կարճամետրաժում ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի տարածքում հակառակորդի ուղղաթիռը խոցած մեր զինվորները՝ Նարեկ Մալխասյանի գլխավորությամբ, պատմում են, թե ինչպես են նկատել ուղղաթիռը և ոչնչացրել այն:

Ապրիլի 2-ին հակառակորդի մարտական ուղղաթիռը գրոհում էր հայկական դիրքերի վրա: Հարձակման պահին Մալխասյանը գտնվում էր բլինդաժում: Լսելով տագնապը, նա դուրս է եկել ու տեսել ուղղաթիռը, որը պատրաստվում էր գրոհել բլինդաժը՝ ոչնչացնելով անձնակազմին: Այդ պահին նա խոցել է ուղղաթիռը նռնականետից կրակոցով:

«Բարս Մեդիա» կինոստուդիայի տեսանյութը ներկայացնում ենք ստորև.

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---