12 փետրվարի 2007 - 18:10 AMT
Տրանսկասպից գազատարի նախագիծը ոչ մի կերպ կապված չէ Ղարաբաղյան հարցի հետ
«Հայաստանի ԱԳՆ ղեկավարը խոսել է Տրանսկասպից գազատարին Հայաստանի միանալու հեռանկարի մասին, ինչի իրագործման ժամկետների մասին դեռ շատ բարդ է տեղեկանալ: Այս հարցով կարելի է միայն ասել, որ Կասպից ծովի հատակով գազատար անցկացնելու գաղափարը` Ադրբեջան ղազախական գազի տեղափոխման համար, լոբբինգի է ենթարկվում ԱՄՆ վարչակազմի համար, ինչի արգասիք եմ համարում Օսկանյանի հայտարարությունը: Հենց ԱՄՆ մասնակցությամբ են կազմվում տվյալ նախագծի տեխնիկական-տնտեսական հիմնավորումները»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է «Կովկաս» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիկտոր Յակուբյանը:

Նրա խոսքերով, Տրանսկասպից գազատարը գլոբալ քաղաքականության հարց է` կապված ինչպես ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի շահերի, այնպես էլ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի եւ մի շարք այլ պետությունների շահերի հետ: «Օսկանյանի հայտարարությունը զուտ քաղաքական է, որը պայմանավորված չէ ոչ էներգետիկ բնույթի համապատասխան նախարարների հետ, ոչ էլ, կարծում եմ, «ՀայՌուսգազարդ»-ի` Հայաստանում գազի ներկրման եւ տեղաբաշխման մենաշնորհային ընկերության, ղեկավարության հետ: Ճիշտ է տվյալ նախագիծը ոչ մի կերպ կապված չէ Ղարաբաղյան հարցի հետ, ինչպես դա փորձեւմ էին ներկայացնել ադրբեջանցի մեկնաբանները: Մինչեւ Կասպից ծովի չբաժանված հատակով խողովակի անցկացման մեջ շահագրգռված կողմերը կոտրեն այդ նախագծում չշահագրգռված կողմերի ընդդիմությունը, բավականին շատ ժամանակ կանցնի եւ, հուսով եմ, որ մինչ այդ Ղարաբաղի հանգույցը կքանդվի: Իսկ քանի դեռ այդպիսի բան չկա, Երեւանին կարելի է, սակայն կասկածում եմ, որ պետք է լոբբինգի ենթարկել Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ պայմանագրի ներքո գտնվող միջինասիական գազի հաշվին Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը լցնելու հարցը»,- գտնում է հայ փորձագետը: