Լռության երթ դեպի Եռաբլուր՝ զոհված զինվորների հիշատակին [ֆոտոռեպորտաժ]

Լռության երթ դեպի Եռաբլուր՝ զոհված զինվորների հիշատակին [ֆոտոռեպորտաժ]

PanARMENIAN.Net - Երևանում ապրիլի 10-ի երեկոյան ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլի 2-ից ի վեր մի քանի օր շարունակ հակառակորդի ձեռնարկած ռազմական գործողությունների ժամանակ զոհված հայ զինծառայողների հիշատակին Լռության երթ է անցկացվել: Հավաքված հարյուրավոր մասնակիցները Ստ. Շահումյանի հրապարակից շարժվել են դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն, որտեղ խորհրդանշական մոմավառություն են իրականացրել:

Հայկական կողմը լարվածության օրերի ընթացքում 64 զոհ է տվել, ևս 1 զինծառայող դեռ անհետ կորած է:

34  10.04.16 - Լռության երթ՝ ի հիշատակ վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում զոհված հայ զինծառայողների
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---