ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել կասեցնել Բաքվի ագրեսիան և ռազմատենչ հռետորաբանությունը

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել կասեցնել Բաքվի ագրեսիան և ռազմատենչ հռետորաբանությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Լանգևինը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ` բնութագրելով ադրբեջանական կողմի գործողությունները որպես վտանգավոր: Կոնգրեսականի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում (Արցախում) շարունակվող հակամարտությամբ, որը սպառնում է ոչ միայն հայ ժողովրդի անվտանգությանը, այլև ընդհանուր առմամբ տարածաշրջանային անվտանգությանը: Հրադադարի մասին համաձայնագրի սկանդալային խախտումը, որը զինծառայողների և խաղաղ բնակիչների մահվան պատճառ դարձավ, ոչ միայն վտանգավոր է, այլև չկշռադատված: Հարկավոր է անհապաղ կասեցնել Ադրբեջանի ագրեսիան և հռետորաբանությունը, որպեսզի կողմերը կարողանան ապահովել կրակի դադարեցման պահպանման ռեժիմն ու աշխատեն խաղաղ կարգավորման ուղղությամբ», գրում է Armenia Today-ը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 64 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---