ՊՆ-ն շարունակում է հրապարակել զոհված զինվորների անունները

ՊՆ-ն շարունակում է հրապարակել զոհված զինվորների անունները

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի զինուժի հետ բախումներում զոհված ևս մի քանի հայ զինծառայողի անուն:

Սերժանտ Ներսիսյան Կարեն Արտակի, ծնված 1997թ., 2015/1 զորակոչ, Չարենցավանի ԶԿ: Հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 13-ին՝ ժամը 13:00-ին,Կոտայքի մարզիք. Բջնիի եկեղեցում

Լեյտենանտ Շահբազյան Աշոտ Կարապետի, ծնված 1993թ., ԶՈՒ-ում է 2010թ.-ից, Ախուրյանի ԶԿ:Հուղարկավորությունը` ապրիլի 13-ին՝ ժամը 14:00-ին Շիրակի մարզի գ.Ախուրյանի եկեղեցում:

Շարքային Հարությունյան Գրիգոր Գևորգի, ծնված 1997թ., 2015/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ:Հուղարկավորությունը` ապրիլի 13-ին՝ ժամը 14:00-ին Երևանի Մալաթիա Սբ.Աստվածածին եկեղեցում:

Շարքային Բերակչյան Տիգրան Էդուարդի, ծնված 1997թ., 2015/1 զորակոչ, Արաբկիրի ԶԿ:Հուղարկավորությունը` ապրիլի 13-ին՝ ժամը 14:00-ին Երևանի Թբիլիսյան խճուղի Անգել սգո սրահում:

Սերժանտ Անդրեասյան Արման Սեյրանի, ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Արթիկի ԶԿ:Հուղարկավորությունը`1ապրիլի 13-ին՝ ժամը 13:00-ին Շիրակի մարզի գ. Մեծ Մանթաշի եկեղեցում:

Շարքային Ալեքսանյան Բագրատ Արթուրի, ծնված 1995թ., 2014/1 զորակոչ, Արաբկիրի ԶԿ: ուղարկավորությունը`13.04.2016թ. ժամը 15:00, Հասցե`ք.Երևան, Սարկավագի 129/2:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 75 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---