«Հիտլերին է՞լ զենք կվաճառեիք». Հրեա ցեղասպանագետն՝ իսրայելա-ադրբեջանական գործարքների մասին

«Հիտլերին է՞լ զենք կվաճառեիք». Հրեա ցեղասպանագետն՝ իսրայելա-ադրբեջանական գործարքների մասին

PanARMENIAN.Net - Արցախի դեմ լայնածավալ հարձակման ժամանակ ադրբեջանցի զինվորականները սպանեցին և վիրավորեցին տասնյակ հայ զինվորների և խաղաղ բնակիչների՝ օգտագործելով Իսրայելից և Ռուսաստանից ձեռքբերված միլիարդավոր դոլարների արդիական զենքեր:

Հայտնի սոցիոլոգ, ցեղասպանագետ, Երուսաղեմի Հոլոքոստի ու ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն Իսրայել Չարնին լուռ չի մնացել, իմանալով, որ Իսրայելը, դերակատարություն է ունեցել հայերի արյունահեղության մեջ, գրում է California courier պարբերականի խմբագիր Հարութ Սասունյանը: Չարնին խիստ քննադատական հոդված է ուղղարկել իսրայելական «Հաարեց» (Haaretz) թերթին, «Արդյոք Իսրայելը անօդաչու թռչող սարք կվաճառե՞ր Հիտլերին» վերնագրով:

«Եթե նացիստները բնավ սպանած չլինեին հրեաներին, այլ «միայն», ենթադրենք ատելի սլավոնացիներին, գնչուներին և Եհովայի վկաներին, և եթե մեր սիրելի Իսրայելի պետությունը այն ժամանակ գոյություն ունենար, արդյոք դուք կհամաձայնեի՞ք, որ մենք զենք վաճառեինք նացիստներին», - գրում է Չարնին:

«Ընդհանրապես, մենք՝ իսրայելցիներս, ինչքա՞ն ենք ցանկանում ամրապնդել մեր տնտեսությունը շահութաբեր զենք վաճառելով: Իհարկե, աշխարհում «բոլորն» են դրանով զբաղված, բայց արդյոք մենք ևս պե՞տք է հետևենք նրանց օրինակին... Այլընտրանքային հայեցակարգ կարող է լինել, որ նախևառաջ Իսրայելի պաշտպանության համար մեր զենքերը կարող ենք նաև վաճառել միայն ճնշված ժողովուրդներին, որոնց զանգվածային ոչնչացման վտանգ է սպառնում, և/կամ դաշնակիցներին, ինչպիսին Միացյալ Նահանգներն է, որը հիմնականում հանձնառու է տարածել ժողովրդավարական արժեքներ և խաղաղություն: Իհարկե, մենք դեռ կարող ենք որոշ սխալներ թույլ տալ, բայց գոնե մեր խիղճը ավելի մաքուր կլինի, որ զենք չենք ուղարկել «նացիստներին», - նշում է գիտնականը:

«Ես իմ հայ գործընկերներին և բարեկամներին միայն կարող եմ ասել՝ ես որպես հրեա և իսրայելցի, սարսափած եմ և զայրացած», - եզրափակում է նա:

2007 թվականին Իսրայելն ու Ադրբեջանը $1,6 մլրդ-ի զենքի մատակարարման պայմանագիր էին կնքել: Բացի անօդաչուներից, Իսրայելը մատակարարում է Ադրբեջանին ռադարներ, հակատանկային հրթիռներ, ականանետեր, գիշերային տեսանելիության սարքեր, այլ ռազմական պարագաներ:

Կարդացեք նաև. Իսրայելցի քաղգործիչ. Ադրբեջան դրոնների նոր խմբաքանակի առաքում է նախատեսվում

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---