13 ապրիլի 2016 - 14:46 AMT
Թուրքական կործանիչներն արդեն 3-րդ օրն է խախտում են Հունաստանի օդային տարածքը

Թուրքական կործանիչներն արդեն երրորդն օրն է խախտում են Հունաստանի օդային տարածքը էգեյան ծովի շրջանում: Այդ մասին հայտարարել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ապրիլի 13-ին 08:33-ին թուրքական երկու F-16 կործանիչ խախտել է Հունաստանի օդային տարածքը Լեսբոս և Հիոս կղզիների միջև: Նշված ռազմական ինքնաթիռները լքել են Հունաստանի տարածքը 09:31-ին: Թուրքական կործանիչները տեղորոշվել են հունական ռազմաօդային ուժերի կողմից և նրանց թռիչքը կասեցվել է ըստ միջազգային և գործող կանոնների»:

Ապրիլի 11-ին և 12-ին առնվազն ևս 8 թուրքական ռազմական ինքնաթիռ է խախտել Հունաստանի օդային տարածքը:

Փետրվարին Թուրքիայի ռազմական ավիացիան մեկ օրում ավելի քան 20 անգամ խախտել էր Հունաստանի օդային տարածքը, երկու դեպքում տեղի են ունեցել «վիրտուալ օդային մարտեր», հայտնել էր Հունաստանի Գլխավոր շտաբը: Մասնավորապես, խախտումները տեղի են ունեցել Հիոս և Սամոս կղզիների միջև, ինչպես նաև Լեմնոսի և Լեսբոսի տարածքում: Բոլոր դեպքերում օդ են բարձրացել հունական կործանիչները, 2 դեպքում դրանք վիրտուալ օդային մարտեր են վարել թուրքական ինքնաթիռների հետ: