Պատգամավոր. Եվրախորհրդարանի բոլոր քաղխմբերի կարծիքները խստորեն դատապարտում էին Բաքվի ագրեսիան

Պատգամավոր. Եվրախորհրդարանի բոլոր քաղխմբերի կարծիքները խստորեն դատապարտում էին Բաքվի ագրեսիան

PanARMENIAN.Net - Եվրոպական միության խորհրդարանական բարձրագույն հարթակը ֆիքսեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում չկա ռազմական լուծում, կա միայն քաղաքական լուծում, որի ճանապարհը Մինսկի խմբի գործընթացն է: Նման կարծիք է հայտնել ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով ապրիլի 12-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած քառօրյա ռազմական գործողությունների վերաբերյալ հնչած հայտարարություններին, հայտնում է Tert.am-ը:

«Եվրոպական խորհրդարանում ապրիլի 12 լսումներն անհրաժեշտ էին և պայմանավորված էին սահմանին վերջին օրերին կատարված միջադեպերի հրատապությամբ: Բնականաբար սա չէր կարող անտարբերության մատնել Եվրոպական միության խորհրդարանականներին, հետևաբար շատ կարևոր էր մեզ համար իմանալ պատգամավորների տեսակետները: Պետք է ընդգծել, որ բոլոր քաղաքական խմբերի կարծիքները խիստ դատապարտողական էին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների նկատմամբ: Շատերի մոտ այն միտումն է, որ Ադրբեջանը ապակայունացնող գործոն է դարձել տարածաշրջանում և անհրաժեշտ է, որ Եվրոպական միությունը Ադրբեջանի նկատմամբ որդեգրի կոշտ ու ավելի ազդեցիկ քաղաքականություն»,-ասել է նա:

Արտակ Զաքարյանն ընդգծել է, որ ԵԽ-ում հնչած տեսակետները ճիշտ բնութագիր տվեցին ստեղծված իրավիճակին, ինչը շատ կարևոր է: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն պատգամավորներին, որոնք արդարության և իրականության դիրքերից խոսեցին` դատապարտելով Ադրբեջանի գործողությունները»,-ասաց նա:

Պատգամավորը միաժամանակ նաև նշել է, որ այս հայտարարությունները անհրաժեշտ ուղեկցող քաղաքական գործընթացներ են, բայց պատերազմը շատ ավելի խորը և հստակ գործողություններ է պահանջում:

«Մենք պետք է ամեն կերպ ամրացնենք մեր արևելյան սահմանները և շեշտակի ավելացնենք մեր պաշտպանունակությունը: Սա թիվ մեկ խնդիրն է ամբողջ հայության համար։ Այս հարցին ոչ մի խորհրդարան ու քաղաքական այլ մարմիններ աջակցություն ցուցաբերել չեն կարող, բայց քաղաքական առումով կարևոր է, որ տեղի ունեցածը չընկալվեց՝ այդպես էլ պետք է լիներ, ինչպես Ադրբեջանն է ցանկանում ներկայացնել: Սա ընկալվեց որպես ագրեսիա, որը միջազգային իրավունքի տեսակետից դատապարտելի է»,-ասաց նա:

Եվրախորհրդարանի ապրիլի 12-ի նիստում պատգամավորների գերակշիռ մասը հանդես է եկել հայամետ դիրքորոշումներով՝ առաջարկելով խստացնել Ադրբեջանի հանդեպ ճնշումները: Եվրախորհրդարանի անդամ Ֆրենկ Էնգելն ասել է, որ ԼՂ ստատուս քվոն կավելացնի բռնության ծավալը: «Հատկապես մեկ պատճառով, որովհետև Ադրբեջանն այսօր մնում է ագրեսոր, ինչպես ագրեսոր էր 24 տարի առաջ: Միակ բանը, որ այս դեպքում պետք է տեղի ունենա, ԼՂՀ ճանաչումը կլինի»,-ասել է նա:

Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան ԵԽԽՎ նիստին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին կոչ են անում հրադադարը խախտելու քննության մեխանիզմ ներդնել. նա շեշտել է, որ Հայաստանը համաձայն է քննարկել այս հարցը, և ԵԱՀԿ-ն կոչ է անում նաև նույնն անել Ադրբեջանին:

Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թիոչերսը հայտարարել է, որ պետք է Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառել. «Մենք պետք է Բաքվի դեմ սանկցիաներ կիրառենք՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ հարձակվելու համար»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---