Բողոքի ցույց Ուրուգվայում` ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի

Բողոքի ցույց Ուրուգվայում` ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի

PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին Ուրուգվայի Ազատության հրապարակում բողոքի ցույց է տեղի ունեցել ընդդեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի: Ցույցը տեղի է ունեցել ՀՅԴ և ՍԴՀԿ ավանդական կուսակցությունների նախաձեռնությամբ: Բազմաթիվ ուրուգվահայերի հետ մեկտեղ ցույցին մասնակցել է նաև Ուրուգվայի զբոսաշրջության հայազգի նախարար Լիլիան Քեշիշյանը: Ցույցին մասնակցել են նաև ՀԲԸՄ-ի և ՀՄԸՄ-ի համահայկական կառոյցների անդամները, հյատնում է «Եռագույնն» իր աղբյուրի վրա հղումով:

Այս օրերին հայկական սփյուռքի ջանքերով բազմաթիվ բողոքի ցույցեր և երթեր են տեղի ունենում աշխարհի տարբեր երկրներում:

Ապրիլի 8-ին Լոս Անջելեսի հայությունը հավաքվել էր Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց բողոքի ցույցով՝ ընդդեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ: Իսկ ապրիլի 13-ին Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է հայկական դրոշի գույներով՝ ի հիշատակ ԼՂ-ում զոհվածների։

Ապրիլի 8-ի երեկոյան Ամստերդամի Դամ հրապարակում հարյուրավոր նիդերլանդահայեր բողոքի ցույց անցկացրեցին՝ դատապարտելու Ադրբեջանի ռազմական ագրեսիան ընդդեմ Արցախի: Ապրիլի 5-ին Փարիզում Ադրբեջանի դեսպանատան առջև տեղի է ունեցել «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպության հանրահավաքը: Մասնակիցների ձեռքերին կային «Ղարաբաղը մերն է», «Ալիևը խաղաղության թշնամին է» լոզունգներով պաստառներ: Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց հանրահավաք է անցկացնել նաև ապրիլի 9-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---