14 փետրվարի 2007 - 11:50 AMT
Զենքի առաջին չափաքանակը Սերբիայից Հայաստան կհասցվի փետրվարի 15-ի՞ն
Կրագուեվացի «Զաստավա» գործարանից զենքի առաջին չափաբաժինը Հայաստան կառաքվի շաբաթվա վերջում, թեեւ հայտարարված էր, որ նոր չափաբաժինը կառաքվի մինչեւ հունվարի կեսը: Ուշացման պատճառը սպառազինության արտահանման թույլտվության բարդ կարգն է: «Զաստավա» գործարանը 1,7 մլն դոլարի առաջին չափաբաժինը պետք է առաքեր մինչեւ հունվարի 10-ը, սակայն դժվարություններ առաջացան տեղափոխման եւ անհրաժեշտ փաստաթղթերի հետ, որոնք պատրաստ են միայն այժմ: Այսպես թե այնպես, զենքը կհասցվի մինչեւ փետրվարի 15-ը: 900 հազար դոլարի երկրորդ պայմանագրի իրականացումը դեռեւս անորոշ է, քանի որ ոչ մի նախարարություն հավանություն չի տվել երկրորդ չափաբաժնի արտահանմանը այդ պայմանագրի շրջանակներում: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, խնդիրն ազգային շահն է, կապված Կոսովոյի եւ Մետոխիայի կարգավիճակի հետ, չնայած, որ Ռուսաստանը համաձայն է, որ զենք առաքվի այլ երկրներ, բացառությամբ Վրաստանի: Քանի որ ոչ Սերբիայի ԱԳՆ-ն, ոչ պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունները չեն տվել իրենց համաձայնությունը զենքի երկրորդ չափաբաժնի առաքմանը, ապա հարցի վերջնական լուծումը պետք է տա Սերբիայի կառավարությունը, հաղորդում է EASTBUSINESS.ORG-ը: