ԼՂՀ նախագահի խոսնակ. Ցանկացած հարձակում կկանխվի14 ապրիլի 2016 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում հարավային ուղղությամբ դիվերսիայի փորձ ձեռնարկելը նորություն չէ, քանի որ «հակառակորդն այդպիսին է»: Այդ մասին ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով այս գիշեր հակառակորդի հատուկ նշանակության ջոկատների կողմից հարավային ուղղությամբ ձեռնարկված ներթափանցման փորձին, հայտնում է Panorama.am-ը: «Առաջին անգամ չէ, որ հակառակորդը խախտում է և շարունակելու է խախտել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը: Սա կարծում եմ, բոլորի համար պարզ է: Մենք պետք է միշտ պատրաստ լինենք չեզոքացնել այդ բոլոր խախտումներն ու այդ բոլոր փորձերը», -հավելել է Բաբայանը: Նրա խոսքով, ներկայումս հիմնական շեշտը դրվում է այն բանի վրա, որ պատերազմական գործողությունները չվերսկսվեն և խաղաղությունն ու կայունությունը պահպանվեն: «Նման փորձեր, իհարկե, հակառակորդը շարունակելու է անել: Նրանց հատուկ են նման դեստրուկտիվ քայլերը, դա հակառակորդի էությունն է», -հավելել է խոսնակը: Պաշտոնյան պնդել է, որ հայկական կողմը հետամուտ է լինելու կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը, բայց մյուս կողմից էլ ընդգծել. «Նման ցանկացած փորձ կասեցվելու է, որովհետև խաղաղությունն ու կայունությունը կարևոր բաղադրամաս է և պետք է այն պահպանել: Դա չի նշանակում, թե մենք պետք է կանգնենք ու նայենք, թե ինչպես են իրենք մեզ խոցում, հարձակվում: Ցանկացած հարձակում կանխվելու է»: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 77 մարտական կորուստ, 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է: Ապրիլի լույս 14-ի գիշերն արձանագրվել է նաև դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Ժամը 04:55-ի սահմաններում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատների կողմից հարավային ուղղությամբ ձեռնարկված գործողությունը ժամանակին հավաստանշվել է հայ դիրքապահների կողմից և հետ շպրտվել: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |