ՏՄՊՊՀ նախագահ. ՌԴ-ում խոչընդոտվում է հայկական ընկերությունների մուտքը մանրածախ առևտրի շուկա 14 ապրիլի 2016 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտահանող ընկերությունները ռուսական շուկայում հանդիպում են խոչընդոտների: Երևանում ընթացող ԵԱՏՄ անդամ-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության հարցերով նիստի ժամանակ այս մասին ասել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Նա կարևորել է արտահանման խոչընդոտների բացահայտումը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով մանրածախ առևտրի ոլորտում գործող տնտեսվարողների վարքագծի վրա, գրում է Panorama.am-ը: Շաբոյանի խոսքով, հայկական մի շարք ընկերություններ դժգոհում են, որ Ռուսաստանի տարածքում առևտրային ցանցերը հաճախ խոչընդոտում են իրենց մուտքը մանրածախ առևտրի ոլորտ:
«Մատակարար հայկական ընկերությունների հետ ուղղակի աշխատելու փոխարեն նախընտրում են ապրանքները ձեռք բերել տեղական դիստրիբյուտորական ընկերությունների միջոցով, որոնք էլ իրենց պայմաններն են թելադրում»,- պարզաբանել է նա՝ հավելելով, որ վերջիններն ավելացնում են իրենց մարժան, ինչն էլ ազդում է ապրանքի վերջնական գնի վրա՝ թանկացնելով հայկական ապրանքները ՌԴ տարածքում: ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը նշել է նաև, որ խտրական վերաբերմունք են ցուցաբերում մի շարք խոշոր առևտրային ցանցեր, որոնք կամայականորեն իջեցնում են ձեռք բերվող ապրանքների գները, երկարացնում են ապրանքի դիմաց վճարման ժամկետները: Նա ընդգծեց, որ առևտրային ցանցերի կողմից դրսևորվող նման վարքագիծը ոչ միայն անբարենպաստ պայմաններ է ստեղծում, այլ նաև անորոշ իրավիճակի մեջ է գցում հայկական արտահանող ընկերություններին: Նա առաջարկել է անդամ երկրներում միասնական տեղեկատվական կենտրոններ ստեղծել, որոնք ԵԱՏՄ անդամ պետությունների ներմուծման և արտահանման բոլոր ընթացակարգերի վերաբերյալ ամբողջական տեղեկություններ կպարունակեն և կլինեն հասանելի բոլոր տնտեսվարողների համար: ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության հարցերով ընդլայնված նիստերին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ԱՊՀ, ինչպես նաև ԵՏՄ անդամ երկրներից 30-ից ավելի պաշտոնյաներ: Միջոցառումները կազմակերպվում են Հայաստանում՝ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 15-ամյակի շրջանակում, որը նշվում է 2016-ին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |